Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Սեպտեմբեր

Արտակ Ղազարյանը նշանակվել է Քրեակատարողական ծառայության գլխավոր քարտուղար

Արտակ Ղազարյանը նշանակվել է Քրեակատարողական ծառայության գլխավոր 
քարտուղար

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արտակ Ղազարյանը նշանակվել է Քրեակատարողական ծառայության գլխավոր քարտուղար:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում:

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման 147-րդ և 151-րդ կետերը՝ Արտակ Սուրենի Ղազարյանին նշանակել քրեակատարողական ծառայության գլխավոր քարտուղար»,- ասված է որոշման մեջ:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]