Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Արտակարգ դրություն է հայտարարվել ԱՄՆ-ում

Արտակարգ դրություն է հայտարարվել ԱՄՆ-ում

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում տարածաշրջանային արտակարգ դրության ռեժիմ Է հայտարարվել Colonial Pipeline խողովակաշարային ընկերության աշխատանքի դադարեցումից հետո: Այդ մասին հաղորդել Է ՌԻԱ Նովոստին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Արտակարգ դրությունը սահմանել Է ԱՄՆ-ի տրանսպորտի նախարարությունը: Տարածաշրջանային արտակարգ դրության ռեժիմը հայտարարվել Է Նյու Յորքում, Արկանզասում, Տեխասում, Միսիսիպիում եւ հարավային ու արեւելյան մի շարք այլ նահանգներում:

Հաղորդվում Է, որ տեղի Է ունեցել Colonial-ի խողովակաշարերի համակարգի չկանխատեսված անջատում՝ ցանցի հետ կապված խնդրի պատճառով:

Իր հերթին դա ազդել Է բենզինի եւ տարբեր տեսակի վառելանյութերի մատակարարման վրա: Ընդ որում՝ ընկերությունում հայտարարել են, որ մայիսի 7-ին ենթարկվել են կիբեռգրոհի: Ըստ գնահատումների՝ վերջին վթարի վերացման համար կարող Է պահանջվել մի քանի օր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]