Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արցախի Մարտունիում վերաբացվել է պատերազմի ընթացքում հրետակոծված մարզադաշտը

Արցախի Մարտունիում վերաբացվել է պատերազմի ընթացքում հրետակոծված 
մարզադաշտը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Մարտունի քաղաքում մայիսի 9-ին պաշտոնապես վերաբացվել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից 44-օրյա պատերազմի ընթացքում հրետակոծված «Ավագյան արենա» մարզադաշտը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մարզադաշտի վերաբացմանը հաջորդել է  ֆուտբոլի վետերանների՝ Մարտունու և Ճարտարի թիմերի ընկերական խաղը,որը նվիրված էր ապրիլյան 44-օրյա պատերազմի նահատակներին, հայ ժողովրդի հաղթանակներին ու դրանք  կերտած հերոսներին:

Մարտունու շրջվարչակազմի ղեկավար Էդիկ Ավանեսյանի հաղորդմամբ՝ պատերազմի հետևանքով վնասված մարզադաշտի վերականգնմանն աջակցել են «Երազանք» հիմնադրամի համահիմնադիրները: 

«Մարզադաշտի վերաբացմամբ ուզում ենք ասել, որ հրետակոծելով մեզ հաղթել չի լինի: Մենք ապրել ենք և ապրելու ենք մեր հողում»,-ասաց Մարտունու շրջվարչակազմի ղեկավարը՝ հավելելով, որ վերականգնման աշխատանքներն իրականացվել են մարզադաշտի աշխատակիցների ուժերով և  «Վարանդաշին» ՓԲԸ շինարարական կազմակերպության աջակցությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]