Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Ռոմա»-ն հաղթեց խոշոր հաշվով. Մխիթարյանը գոլի և գոլային փոխանցումների հեղինակ

«Ռոմա»-ն հաղթեց խոշոր հաշվով. Մխիթարյանը գոլի և գոլային փոխանցումների 
հեղինակ

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձել է գոլի և գոլային փոխացման հեղինակ ակումբի կազմում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Իտալիայի ֆուտբոլի առաջնության 35-րդ տուրում «Ռոմա»-ն սեփական հարկի տակ ընդունեց «Կրոտոնե»-ին: Առաջին կեսում դարպասի գրավում չարձանագրվեց, իսկ ահա երկրորդ 45 րոպեների ընթացքում «գայլերը» 5 անպատասխան գնդակ ուղարկեցին «Կրոտոնե»-ի դարպասը: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում էր, մասնակցեց ամբողջ խաղին, դարձավ երկու գոլային փոխանցման հեղինակ և մեկ անգամ էլ` 78-րդ րոպեին անձամբ աչքի ընկավ դարպասի գրավումով:

Այս հաղթանակից հետո «Ռոմա»-ն Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակոաւմ բարելավեց դիրքը մեկ հորիզոնականով և այժմ 7-րդն է:

Ավելի վաղ ժամանակից շուտ Իտալիայի չեմպիոն էր հռչակվել «Ինտեր»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]