Հեմիլթոնը շահել է Բարսելոնայի Գրան Պրին
21:02, 9 Մայիս 2021
ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆորմուլա 1-ի «Մերսեդես»-ի բրիտանացի ավտոարշավորդ Լուիս Հեմիլթոնը հաղթել է Իսպանիայի Գրան Պրիում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ֆորմուլա 1-ի «Մեծ մրցանակի» հերթական խաղարկությունը` Գրան Պրին անցկացվեց իսպանական Բարսելոնայում, որտեղ եզրագծին առաջինը հասավ «Մերսեդես»-ի ավտոարշավորդ, աշխարհի գործող չեմպիոն Լուիս Հեմիլթոնը: Երկորրդ մրցահարթակին կանգնեց «Ռեդ Բուլ»-ի վարորդ Մաքս Ֆերստապենը և եռյակը եզրափակեց «Մերսեդես»-ի երկրորդ պիլոտ Վալտերի Բոտասը: Լուիս Հեմիլթոնը 5-րդ անգամ անընդմեջ հաղթեց Բարսելոնայի Գրան Պրիում:
Գրան Պրիի հաջորդ փուլը կանցկացվի Մոնակոյում մայիսի 23-ին:
Hungary 2019, anyone?! #SpanishGP #F1 pic.twitter.com/XmP7motoOG
— Formula 1 (@F1) May 9, 2021
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում