1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ըմբիշ Կարեն Ասլանյանը հաղթել է ՕԽ վարկանիշային մրցաշարում

Ըմբիշ Կարեն Ասլանյանը հաղթել է ՕԽ վարկանիշային մրցաշարում

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Կարեն Ասլանյանը հաղթեց Բուլղարիայի Օլիմպիական խաղերի համաշխարհային վարկանիշային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` դեռևս նախօրեին Հայաստանի երկու ներկայացուցիչները 60կգ Արմեն Մելիքյանը և 67 կգ Կարեն Ասլանյանը, դուրս էին եկել եզրափակիչ` ապահովելով Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր:

Մայիսի 9-ին կայացած եզրափակիչում Կարեն Ասլանյանի մրցակիցը հրաժարվել է գոտեմարտից վնասվածքի պատճառով: Ասլանյանը դարձել է մրցաշարի հաղթող: 60 կգ քաշում էլ Արմեն Մելիքյանը վնասվածքի պատճառով չի ներկայացել եզրափակիչ գոտեմարտին:

Հայաստանն այժմ ունի 8 օլիմպիական ուղեգրեր, որոնք նվաճել են մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը, Կարապետ Չալյանը, Կարեն Ասլանյանը, Արմեն Մելիքյանը, ազատ ոճային ըմբիշներ Արսեն Հարությունյանը, Վազգեն Թևանյանը, բռնցքամարտիկ Կորյուն Սողոմոնյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]