Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Արայիկ Հարությունյանը Կիչանում մասնակցել է Արմեն Բաղդասարյանի հիշատակին կանգնեցված խաչքարի օծմանը

Արայիկ Հարությունյանը Կիչանում մասնակցել է Արմեն Բաղդասարյանի հիշատակին 
կանգնեցված խաչքարի օծմանը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 9-ին Մարտակերտի շրջանի Կիչան համայնքում մասնակցել է 2020թ. պատերազմի ժամանակ զոհված ազատամարտիկ Արմեն Բաղդասարյանի հիշատակին կանգնեցված խաչքարի օծման արարողությանը։

Արցախի նախագահը զոհվածի հարազատներին է փոխանցել «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանը, որը հետմահու տրվել է «Կորնետ» հակատանկային համալիրի օպերատոր Արմեն Բաղդասարյանին՝ ցուցաբերած արիության ու դիպուկ խոցումների համար։ 

«Մեր քրտնաջան աշխատանքով պարտավոր ենք շարունակել զոհված տղաների պայքարը՝ հասնելու մեր համազգային նպատակներին»,- նշել է Արայիկ Հարությունյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]