Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Պետք է հասկանալ՝ ինչն է պատճառը, որ 9-րդ պաշտպանական շրջանի ճեղքումը տեղի ունեցավ․ Նիկոլ Փաշինյան

Պետք է հասկանալ՝ ինչն է պատճառը, որ 9-րդ պաշտպանական շրջանի ճեղքումը 
տեղի ունեցավ․ Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզ այցի ընթացքում Ակունք համայնքում: հանդիպել է տեղի բնակիչների հետ, խոսել Արցախյան 44-օրյա պատերազմի մասին։

 «Կարծում եմ` մեր բանակը, մեր զինված ուժերը հերոսական կռիվ են տվել այս պատերազմի ընթացքում. 2-րդ բանակային կորպուսից մինչև 9-րդ պաշտպանական շրջան բանակն ամուր պահել է պաշտպանական գիծը: Եվ սա փաստ է, ու պետք է սպաներին, զինվորներին արժանին մատուցենք։ Պետք է հասկանալ՝ ինչն է պատճառը, որ այնուամենայնիվ, 9-րդ պաշտպանական շրջանի ճեղքումը տեղի ունեցավ, ինչը ցավոք սրտի հետագայում չհաջողվեց կանգնեցնել»,- ասաց նա: 

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ իրենց ամենակարևոր անելիքը զարգացած ու բարեկեցիկ երկիր ստեղծելն է: 

«Մենք վերջին տարիներին շատ բան արել ենք, բայց վերջին տարիներին նաև շատ բան չենք հասցրել անել»,- ասաց Փաշինյանը: 

Վարչապետի պաշտոնակատարը խոսել է մարզերում ենթակառուցվածքների զարգացման մասին` ընդգծելով, որ ճանապարհներ, դպրոցներ ու մանկապարտեզներ կառուցել են ոչ փող գողանալու և հարստանալու համար: 

«Մեր նպատակը ժողովրդին ծառայելն է»,- եզրափակել է Փաշինյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]