Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Հայ-տաջիկական բարեկամական հարաբերությունները հետագայում ևս կզարգանան. ՀՀ նախագաhին շնորհավորել է Տաջիկստանի նախագահը

Հայ-տաջիկական բարեկամական հարաբերությունները հետագայում ևս կզարգանան. ՀՀ նախագաhին շնորհավորել է Տաջիկստանի նախագահը

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 76-ամյակի առթիվ Հանրապետության նախագաh Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Տաջիկստանի նախագահի ուղերձում մասնավորապես նշվում է. «Մայիսի 9-ը մեր երկրների ժամանակակից պատմության մեջ նշանակալի օր է: Այս օրը մենք մեծարում ենք թշնամու դեմ անողոք պայքարում մեր նախնիների արիության անգնահատելի հերոսությունը, հայրենասիրությունը և համառությունը, հարգանքի տուրք մատուցում բոլոր նրանց, ովքեր իրենց հերոսական աշխատանքով հաղթանակ են կերտել թիկունքում:

Համոզված եմ, որ հայ-տաջիկական բարեկամական հարաբերությունները և բազմակողմ համագործակցությունը հետագայում ևս կզարգանան և կբազմապատկվեն՝ մեր ժողովուրդների հիմնարար շահերին համապատասխան»: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]