1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՀՀԿ-ն և «Հայրենիք»-ն ունեն գաղափարական ընդհանրություններ. Շարմազանովը՝ դաշինիքի ձևավորման մասին

ՀՀԿ-ն և «Հայրենիք»-ն ունեն գաղափարական ընդհանրություններ. Շարմազանովը՝ դաշինիքի ձևավորման մասին

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետական և «Հայրենիք» կուսակցություններն ունեն գաղափարական ընդհանրություններ, ազգային արժեքների ջատագով են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մայիսի 9-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հանրապետական կուսակցության անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով «ՀՀԿ-Հայրենիք» դաշինք կազմելուն:

«Մենք գտնում ենք, որ «Հանրապետական-Հայրենիք» դաշինքը կարող է արդյունավետ գործել՝ ազգային պահպանողական դաշտում: Մենք ունենք նաև գաղափարական ընդհանրություններ, երկու կուսակցությունն էլ ազգային արժեքների ջատագով են, Արցախյան հարցում հայանպաստ լուծման կողմնակից են. ուժեղ եկեղեցի, ուժեղ կենտրոնացված պետություն, ուժեղ ազգային ավանդական արժեքներ»,-ասաց Շարմազանովը:

Նա հիշեցրեց, որ «Հայրենիք» կուսակցությունը վերջին 1.5 տարում եղել է բոլոր ընդդիմադիր ջևաչափերում: Շարմազանովը նշեց, որ այսօր Հայաստանի ազգային ընդդիմադիր դաշտում գոնե ինքը չի ճանաչում որևէ քաղաքական ուժի, որը չի համագործակցել Արթուր Վանեցյանի գլխավորված «Հայրենիք» կուսակցության հետ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հանրապետական կուսակցությունը առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է «Հայրենիք» կուսակցության հետ: Արտահերթ խորհրդարանական ընտրությունները Հայաստանում նախատեսվում է անցկացնել հունիսի 20-ին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]