Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Սեպտեմբեր

Մեկնարկել է «Շուշիի դեօկուպացիա» ՀԿ-ի գործունեությունը

Մեկնարկել է «Շուշիի դեօկուպացիա» ՀԿ-ի գործունեությունը

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Շուշի քաղաքի և Քարին տակ գյուղի, ինչպես նաև Շուշիի շրջանի այլ տարածքների դեօկուպացիայիհ իմնախնդրի լուծմանն ուղղված «Շուշիի դեօկուպացիա» ՀԿ-ի գործունեության մեկնարկը տրվեց մայիսի 8-ին։

«Արմենպրես»-ի հետ զրույցում «Շուշիի դեօկուպացիա» ՀԿ-ի համահիմնադիր Արմինե Հայրապետյանը նշեց, որ ՀԿ-ի գործունեությունն ուղղված է նաև միջազգային կառույցների և իրավասու կողմերի հետ գործակցելով՝ նպաստելու պատմամշակութային ժառանգության և արժեքների պահպանությանը, հանրային և մասնավոր սեփականության իրավունքի պաշտպանությանը։

«Տարաբնույթ ծրագրերի իրագործմամբ մենք նաև աջակցելու ենք բնակիչներին ստեղծված իրավիճակի հաղթահարման ընթացքում: Մեր ուժերի ներածին չափով իրականացնելու ենք նաև զարգացման ծրագրեր։ Կազմակերպության գործունեությունը նախատեսում ենք իրականացնել մի քանի կենտրոնի միջոցով, որոնցից մեկը իրավական կենտրոնն է։ Այնտեղ փորձելու ենք անդրադառնալ իրավագիտակցության բարձրացմանը, ինչպես նաև քաղաքացիների իրավական հիմնախնդիրների լուծման աջակցությանը։ Մեր ուղղություններից մեկը լինելու է մշտական մոնիթորինգի իրականացումը, փորձելու ենք նպաստել համալիր տեղեկությունների ձևավորմանը»,- նշեց Հայրապետյանը։

Խոսելով ակնկալիքների մասին՝ ՀԿ-ի համահիմնադիրն ասաց, որ ցանկությունը բոլորի մոտ նույնն է՝ վերադառնալ Շուշի, տեսնել այն եռագույնի ներքո։ Նա հույս հայտնեց, որ շուտով այդ ամենն իրականություն կդառնա։

«Շուշիի դեօկուպացիա» ՀԿ-ի գործունեության հիմնական ուղղություններն են լինելու իրավագիտակցության սերմանումը, մեդիագրագիտությունը, հայրենաճանաչողությունը, ինչպես նաև հայրենիք-սփյուռք համագործակցությունը։








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]