Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Հունիս

«Նապոլի»-ն խոշոր հաշվով հաղթեց «Սպեցիա»-ին

«Նապոլի»-ն խոշոր հաշվով հաղթեց «Սպեցիա»-ին

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի ֆուտբոլի առաջնության 35-րդ տուրում կայացան մի շարք հանդիպումներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Նապոլի»-ն արտագնա խաղում մրցեց «Սպեցիա»-ի հետ և առավելության հասավ խոշոր` 1:4 հաշվով: «Նապոլի»-ի կազմում աչքի ընկան Պիոտր Զելինսկին, Վիկտոր Օսիմհենը (դուբլ) և  Իրվինգ Լոզանոն:

Տուրի մյուս խաղում «Ուդինեզե»-ն ընդունելով «Բոլոնիա»-ին խաղն ավարտեց ոչ-ոքի` 1:1 հաշվով: Այժմ «Նապոլի»-ն երկրորդ տեղում է և ունի 70 միավոր: Մեկ միավոր պակաս ունի «Ատալանտա»-ն, որը մեկ խաղ քիչ է անցկացրել: Մրցաշարային աղյուսակի առաջատարը 85 միավորով «Ինտեր»-ն է, որն արդեն իսկ Իտալիայի չեմպիոն է:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ