Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Հունիս

Ադամյանը մասնակցեց «Հոֆենհայմ»-ի հաղթական խաղին

Ադամյանը մասնակցեց «Հոֆենհայմ»-ի հաղթական խաղին

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Սարգիս Ադամյանը մասնակցեց ակումբի հաղթական խաղին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գերմանիայի ֆուտբոլի առաջնության` Բունդեսլիգայի 32-րդ տուրում «Հոֆենհայմ»-ը սեփական հարկի տակ ընդունեց «Շալկե»-ին: Առաջին կեսից հետո տան տերերը զիջում էին 0:2 հաշվով: Սակայն երկրորդ կեսում «Հոֆենհայմ»-ի ֆուտբոլիստները բեկեցին հանդիպման ընթացքը և կարողացան հաղթանակի հասնել 4:2 հաշվով: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Սարգիս Ադամյանը, որ «Հոֆենհայմ»-ի մեկնարկային կազմում չէր` փոխարինման դուրս եկավ 46-րդ րոպեին:

Այս տուրից հետո «Հոֆենհայմ»-ը Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակում 11-րդն է և ունի 39 միավոր: Առաջատարը 71 միավորով «Բավարիա»-ն է:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ