Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Տիգրան Բարսեղյանը դարձել է գոլային փոխանցման հեղինակ ակումբի կազմում

Տիգրան Բարսեղյանը դարձել է գոլային փոխանցման հեղինակ ակումբի կազմում

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը դարձել է գոլային փոխանցման հեղինակ ակումբի կազմում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ղազախաստանի ֆուտբոլի առաջնության 10-րդ տուրում «Աստանա»-ն հյուրընկալվեց «Տարազ»-ին, որի մարզիչը Հայաստանի ֆուտբոլի ագզյաին թիմի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն է: «Աստանա»-ն հաղթեց նվազագույն հաշվով: Բարսեղյանը հանդիպման 54-րդ րոպեին դարձավ գոլային փոխանցման հեղինակ:

Հայաստանի ֆուտբոլի ագզային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը և կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը «Աստանա»-ի մեկնարկային կազմում էին և մասնակցեցին ամբողջ խաղին:

Այս տուրից հետո «Աստանա»-ն շարունակում է գլխավորել Ղազախաստանի առաջնության մրցաշարային աղյուսակը: Թիմն ունի 26 միավոր: Վարդան Մինասյանի գլխավորած «Տարազ»-ը 3-րդն է:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]