Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Կայացել է բռնցքամարտի ֆեդերացիայի 16-րդ արտահերթ համաժողովը

Կայացել է բռնցքամարտի ֆեդերացիայի 16-րդ արտահերթ համաժողովը

 

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նորընտիր նախագահ Հովհաննես Հովսեփյանի նախագահությամբ կայացել է ֆեդերացիայի 16-րդ արտահերթ համաժողովը, որին մասնակցել է ֆեդերացիայի 107 ներկայացուցիչ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ֆեդերացիան: Արտահերթ ժողովի ժամանակ մասնակիցները փակ քվեարկությամբ ընտրել են գործադիր կոմիտեի, կարգապահական, մրցավարական հանձնաժողովի, ինչպես նաև տեխնիկական ու բժշկական և հակադոպինգային հանձնաժողովի կազմ։ Ընտրվել է նաև հանրապետության տարբեր մարզերի 23 մարզիչներից բաղկացած մարզչական խորհուրդ։ Առաջիկայում մարզչական խորհուրդը ֆեդերացիայի գործկոմին կներկայացնի տարբեր տարիքային խմբերի հավաքականների մարզիչների հավանական թեկնածուներին, որից հետո գործկոմը ընտրություն կկատարի, թե ովքեր կգլխավորեն մեր հավաքականները։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]