Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Հայաստանի Անմահ Գունդ» խորագրով ամենամյա քայլերթը կանցկացվի առցանց

«Հայաստանի Անմահ Գունդ» խորագրով ամենամյա քայլերթը կանցկացվի առցանց

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2021թ.-ին «Հայաստանի Անմահ Գունդ» խորագրով ամենամյա քայլերթը կանցկացվի առցանց:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ այս մասին հաղորդագրություն է տարածել «Հայաստանի Անմահ Գունդ» հասարակական հայրենասիրական կազմակերպությունը: 

Քայլերթին առցանց մասնակցելու համար կարող եք տեղադրել ձեր սոցիալական ցանցի էջերում Հարենական պատերազմի մասնակցի լուսանկարը և վերհիշել նրանց ներդրումը հաղթանակի մեջ, օգտագրծելով #ԱնմահԳունդ2021 #Бессмертныйполк2021 հաշթեգները: 

«Հաղթանակի մեծ օրվան ընդառաջ «Հայաստանի Անմահ Գունդ» հասարակական հայրենասիրական կազմակերպությունը հայտարարում է «Մենք հիշում ենք հաղթանակը» համահայկական դպրոցական շարադրությունների մրցույթ: Մրցույթի հաղթողները հնարավորություն կունենան այցելել իրենց հարազատների ռազմական փառքի վայրեր:

Ուշադրություն։ Ընդունվում են ինչպես հայերեն, անպես էլ ռուսերեն գրված շարադրություններ։

Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ բոլոր դպրոցների 5-12-րդ դասարանների աշակերտները:

Դիմելու վերջնաժամկետը՝ մայիսի 15

Մրցույթի արդյունքները կհայտարարվեն 2021 թվականի հունիսի 15-ին:

Շարադրությունները պետք է ուղարկվեն [email protected] էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով մասնակցի անունն ու ազգանունը:

Մրցույթին մասնակցելու համար հարկավոր է լրացնել նաև հետևյալ հայտը»,- ասված է հաղորդագրության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]