Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մերկելը կոչ է արել հարգել նացիստների օրոք զոհված միլիոնավոր մարդկանց հիշատակը

Մերկելը կոչ է արել հարգել նացիստների օրոք զոհված միլիոնավոր մարդկանց 
հիշատակը

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը 1945թ. մայիսի 8-ն անվանել է ազատագրման օր՝ կոչ անելով հարգել նացիոնալ-սոցիալիստների օրոք զոհված միլիոնավոր մարդկանց հիշատակը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նրա խոսքերը «Թվիթեր»-ում մեջբերել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախարարների կաբինետի ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը:

«1945թ. մայիսի 8-ը ազատագրման օր էր: Այդ օրը դարձավ նացիստական բռնապետության և Հոլոքոստի ավարտը»,- նշել է Կանցլերը:

Մերկելը նշել է, որ անհրաժեշտ է հարգել միլիոնավոր մարդկանց հիշատակը, որոնք զոհվեցին նացիոնալ-սոցիալիստների բռնապետության տարիներին:

1945թ. մայիսի 8-ի, լույս 9-ի գիշերը Բեռլինում ստորագրվել է ֆաշիստական Գերմանիայի կապիտուլացիայի ակտը, որով ավարտվել է Երկրորդ համաշխարհային պատերազմը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]