Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Բիշքեկը Դուշանբեին մեղադրել է այնտեղ պահվող իր քաղաքացիներին կտտանքների ենթարկելու մեջ

Բիշքեկը Դուշանբեին մեղադրել է այնտեղ պահվող իր քաղաքացիներին կտտանքների 
ենթարկելու մեջ

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղրղզստանը Տաջիկստանին մեղադրել է Դուշանբեում պահվող իր քաղաքացիներին կտտանքների ենթարկելու մեջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ղրղզստանի Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող գերատեսչության հայտարարությանը:

«Գերատեսչության ղեկավարը ապրիլի 29-ից Տաջիկստանում պահվող ղրղզստանցիների հետ հանդիպումից հետո հաստատել է նրանց` կտտանքների ենթարկված լինելու հանգամանքը»,- ասված է հաղորդագրությունում:

Ապրիլի 29-ին Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանային շրջանների տեղական բնակիչների հակամարտությունը վերաճել Է երկու երկրների զինվորականների զինված դիմակայության: Բախումները Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանապահների միջև տևել Է ավելի քան վեց ժամ: Երկու կողմից զոհվել Է մոտավորապես 50 մարդ, ավելի քան 200-ը՝ տուժել: Ապրիլի 29-ի երեկոյան կողմերը պայմանավորվել են հրադադարի և ուժերը սահմանից հետ քաշելու շուրջ, սակայն հաջորդ օրը փոխհրաձգությունները վերսկսվել են: Հերթական զինադադարը ձեռք Է բերվել ապրիլի 30-ի երեկոյան: Տաջիկստանի բոլոր զինվորականները Ղրղզստանի տարածքից հեռացել են մայիսի 1-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]