Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Հունիս

Չեխիան կորոնավիրուսի պատվաստանյութի մեծ խմբաքանակի հարցով կդիմի ԵՄ-ին

Չեխիան կորոնավիրուսի պատվաստանյութի մեծ խմբաքանակի հարցով կդիմի ԵՄ-ին

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը Եվրահանձնաժողովի ղեկավար ՈՒրսուլա ֆոն դեր Լայենից կխնդրի հունիսին մեծ քանակությամբ կորոնավիրուսի պատվաստանյութ տրամադրել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հաղորդում է Չեխական ռադիոն:

«Ես անպայման կխնդրեմ ԵՀ նախագահից, որպեսզի նա փորձի ապահովել հունիսին մեծ քանակությամբ պատվաստանյութ: Մեզ համար հիմա դա ամենակարևորն է»,- նշել է Բաբիշը:

Չեխիայում կորոնավիրուսի դեմ պատվաստումները սկսվել են 2020 թվականի դեկտեմբերի 27-ից:  Այս պահին պատվաստում է ստացել 2 մլն 463 հազար 743 մարդ, որոնցից շուրջ կեսը՝ երկու դեղաչափով:

Երկրում ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 1 մլն 642 հազար 696 մարդ, մահացել է 29 հազար 608 մարդ:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ