Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Հունիս

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Զենքն է եղել հայերիս պաշտամունքը

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Զենքն է եղել հայերիս պաշտամունքը

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մայիսի 9-ը տարիներ շարունակ դարձել է մեր վերածննդի եւ հաղթանակների խորհրդանիշը: Այն իրականություն դարձած հույսն է, որը պատմում է մեր նվաճումների, ձգտումների եւ ապրելու կամքի մասին։ 1992-ին Շուշիի ազատագրմամբ մայիսի 9-ը ձեռք բերեց կրկնակի խորհուրդ, որով ամրապնդվեց հավատը վաղվա հանդեպ, քանի որ մեր պապերի հաղթանակն ամբողջացավ մեր հայրերի սխրանքներով։ Մեր եղբայրներն ու որդիները նույնպես իրենց անգնահատելի ավանդը ներդրեցին Արցախ աշխարհի համար։ Եռատոնը դարձավ մեր նորագույն պատմության փառավոր էջը։

Վաղը կրկին մայիսի 9-նն է, սակայն այն հերթականը չի լինի։ 2020 թ. նոյեմբերի 8-ից հետո, երբ ընկավ Շուշին, մայիսի 9-ը ստիպված ենք վերարժեւորել, բայց խոսքը ոչ թե եռատոնից հրաժարվելու, այլ վերստին այդ տոնը վերանվաճելու մասին է։

Զենքն է եղել հայերիս պաշտամունքը։ Արքայից թե ռամիկ, տղամարդ թե կին կարեւորել են զենքին տիրապետելու արվեստը, քանի որ դա է եղել հաղթանակներ, հետեւաբար խաղաղություն ապահովելու գրավականը։ Այսօր առավել քան արդիական եւ մարգարեական են Սիամանթոյի «Դարերու վրեժ»-ի տողերը՝ «Իմ անունն է պայքար եւ վախճանս՝ հաղթանակ»։ Սա մե՛ր պայքարն է՝ հանուն ապագա սերունդների գոյության իրավունքի նվաճման...»:

                               Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ