1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՀՀ քննչական կոմիտեի նախագահը պարգևատրել է ՊՆ ռազմական ոստիկանության մի շարք աշխատակիցներ  

ՀՀ քննչական կոմիտեի նախագահը պարգևատրել է ՊՆ ռազմական ոստիկանության մի 
շարք աշխատակիցներ

 

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի հետ արդյունավետ համագործակցության համար, ինչպես նաև՝ ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության կազմավորման 29-րդ տարեդարձի կապակցությամբ մայիսի 7-ին, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հրամանով, ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Աշոտ Զաքարյանը պարգևատրվել է «Համագործակցության համար» մեդալով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նույն մեդալով են պարգևատրվել նաև ՌՈ պետի օպերատիվ աշխատանքների գծով տեղակալ, գնդապետ Վահագն Աղաջանյանը, ինչպես նաև՝ ՌՈ հատուկ օպերատիվ ծառայության պետ, փոխգնդապետ Արտյոմ Ավագյանը, իսկ Ռազմական ոստիականության պետի տեղակալ, գնդապետ Արամ Բաղդասարյանը պարգևատրվել է հուշանվերով:

Ըստ աղբյուրի՝ ՌՈ կազմավորման 29-րդ տարեդարձի կապակցությամբ, Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հրամանով, պարգևների են արժանացել նաև Ռազմական ոստիկանության մի շարք այլ աշխատակիցներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]