Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արցախի ՄԻՊ-ն առցանց հանդիպել է Քաշաթաղի շրջանի ներկայացուցիչների հետ

Արցախի ՄԻՊ-ն առցանց հանդիպել է Քաշաթաղի շրջանի ներկայացուցիչների հետ

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը մայիսի 7-ին առցանց հանդիպել է «Վերադարձ դեպի Քաշաթաղ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը:

Պաշտպանը ծանոթացել է կազմակերպության գործունեությանը, այս ժամանակահատվածում նրանց կատարած աշխատանքին, ինչպես նաև ԱՀ-ում ստեղծված իրավիճակով պայմանավորված Քաշաթաղի շրջանի բնակիչների իրավունքների պաշտպանության ոլորտում առկա հիմնախնդիրներին:

Հանդիպման վերջում Գեղամ Ստեփանյանը, կարևորելով կազմակերպության ներկայացուցիչների աշխատանքը Քաշաթաղի շրջանի բնակիչներին հասարակության մեջ ինտեգրելու, նրանց համար հավասար հնարավորություններ ապահովելու, սոցիալական պաշտպանություն իրականացնելու գործում, իր պատրաստակամությունն է հայտնել գործուն միջոցներ ձեռնարկել բարձրացված խնդիրների լուծման ուղղությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]