Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Հայրենական մեծ պատերազմի մի խումբ վետերանների

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Հայրենական մեծ պատերազմի մի խումբ 
վետերանների

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Հայրենական մեծ պատերազմի վետերաններ Ռոզալիա Աբգարյանին, Շողիկ Սարաֆյանին, Պապին Մարուխյանին և Խաչիկ Հովակիմյանին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է նրանց ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 76-րդ տարեդարձի առիթով: «Ազատությունն ու հաղթանակը երբեք չեն մատուցվում որպես նվեր, դրանք ձեռք են բերվել ձեր կամքի ու ջանքերի շնորհիվ, ձեր առողջության գնով»,-ասել է նախագահը:

Ջերմ մթնոլորտում նախագահ Սարգսյանը զրուցել է վետերանների հետ: Նրանք իրենց հիշողություններն են պատմել պատերազմի տարիների, իրենց անցած մարտական ուղու, Հաղթանակի օրվա՝ մայիսի 9-ի զգացողությունների մասին, խաղաղության իրենց մաղթանքները փոխանցել ողջ հայ ժողովրդին:

Նախագահը հյուրերին և, հանձինս նրանց, բոլոր վետերաններին մաղթել է քաջառողջություն՝ նշելով, որ նրանց կյանքի պատմությունները ռազմահայրենասիրական դաս են սերունդների համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]