Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Արթուր Դավթյանը բացառեց գլխավոր դատախազության կողմից քաղաքական որոշումների կայացումը

Արթուր Դավթյանը բացառեց գլխավոր դատախազության կողմից քաղաքական 
որոշումների կայացումը

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը բացառում է դատախազության կողմից քաղաքական որոշումների կայացումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  նա այս մասին վստահեցրեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով հարցին, թե ինչն է պատճառը, որ երբ դատախազությունը փորձում է ինչ-որ անձանց կալանավորել՝ տարբեր գործերով, վերջում դատական համակարգը որոշում է, որ դա ոչ իրավաչափ գործողություն է, հնարավո՞ր է, որ դատախազությունը քաղաքական որոշումներ է կայացնում:

«Բացառված է, որ մենք քաղաքական որոշումներ կայացնենք»,-ասաց Դավթյանն ու հավելեց, որ իրավական գործընթացների բացերը, թերությունները ԱԺ-ում՝ «Հայաստանի Հանրապետության դատախազության 2020 թվականի գործունեության մասին» հաղորդման մեջ շատ մանրամասն ներկայացրել է:

Նրա կարծիքով՝ մինչդատական վարույթում ձերբակալումների և կալանավորումների հետ կապված խնդիրների զգալի մասը պայմանավորված է օրենսդրական խնդիրներով: «Մի որոշակի մասը պայմանավորված է հատկապես դատական մարմինների կողմից մեզ համար  անկանխատեսելի, միջազգային պրակտիկային անհամաչափ, անհամապատասխան մեկնաբանություններ տալով»,-ասաց Դավթյանը:

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիքի մարզ կատարած այցի ընթացքում տեղի ունեցած միջադեպի առիթով հարուցված գործին՝ դատախազը վստահեցրեց, որ  քաղաքական որոշման մասին խոսք լինել չի կարող: «Կատարված դեպքերն էլ եղել են հրապարակային: Յուրաքանչյուր քաղաքացի կարող է կատարված դեպքը դնել, նայել ու հասկանալ՝ դրա վերաբերյալ քրեական վարույթը, քրեական հետապնդումն արդարացված է, թե ոչ՝ ոչ միայն իրավական առումով»,-ասաց նա:

Դավթյանի խոսքով՝ Սյունիքի դեպքերով դատարանների կողմից տրված գնահատականների ճնշող մեծամասնության հետ իրենք համաձայն չենք եղել և հիմա վիճարկում են դրանք վերադաս դատարաններում:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ապրիլի 21-ին Սյունիք կատարած այցի ընթացքում Ագարակում քաղաքացիների մի խումբ փորձել էր խոչընդոտել վարչապետի տեղաշարժը՝ բարձր վանկարկումներով, քաշքշուկներով, հայհոյախառն արտահայտություններով: Սյունիքի մարզում տեղի ունեցած դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեն քրեական գործ էր հարուցել 258-րդ հոդվածի 1-ին, 3-րդ մասերով (Խուլիգանությունը) և 316-րդ հոդվածի 1-ին մասով (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բնություն գործադրելը): Ձերբակալվել էին անձինք: Սակայն, օրինակ, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը ոչ իրավաչափ էր ճանաչել Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանի ձերբակալման որոշումը։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]