Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արմեն Սարգսյանն ընդունել է «Արկադի Տեր-Թադևոսյանի անվան Քաղաքացիական խորհուրդ» ՀԿ-ի նախագահին

Արմեն Սարգսյանն ընդունել է «Արկադի Տեր-Թադևոսյանի անվան Քաղաքացիական 
խորհուրդ» ՀԿ-ի նախագահին

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Արկադի Տեր-Թադևոսյանի անվան Քաղաքացիական խորհուրդ» հասարակական կազմակերպության նախագահ Թաթուլ Մանասերյանին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Վերջինս Հանրապետության նախագահին տեղեկացրել է Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի՝ լեգենդար Կոմանդոսի անվան նորաստեղծ կազմակերպության նպատակների և անելիքների, ինչպես նաև կազմակերպության առաջին համաժողովի մասին:

Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ լեգենդար Կոմանդոսի ողջ կյանքն իսկապես հայրենիքն անմնացորդ նվիրվելու օրինակ էր, որից սերունդները կարող են հայրենասիրության ու արժանապատվության դասեր քաղել:

Նախագահ Սարգսյանն այսօր նաև ուղերձ է հղել «Արկադի Տեր-Թադեւոսյանի անվան Քաղաքացիական խորհուրդ» հասարակական կազմակերպության առաջին համաժողովի մասնակիցներին, որտեղ մասնավորապես նշել է. «Այսօր դուք՝ գիտության, մշակույթի գործիչներդ, հոգևոր խավի ներկայացուցիչներդ, Արկադի Տեր-Թադևոսյանի մարտական ընկերներդ հավաքվելով մեկտեղ, պարտք ունեք իրականություն դարձնել այն, ինչի մասին ընդհանուր գծերով խոսել էր մեր սիրելի Կոմանդոսն իր քաղաքական կտակում, պարտք ունեք ձեր գործունեությամբ հավատարիմ մնալ նրա ուղենիշներին:

Ինչպես նախկինում, այնպես էլ այդ կտակում Արկադի Տեր-Թադևոսյանը խոսել էր նախ և առաջ մեր հասարակության բոլոր առողջ ուժերի միավորվելու անհրաժեշտության մասին, ինչն արդիական է հատկապես մեր օրերում, հանուն համազգային և համապետական շահերի»:

Նախագահը հետագա հաջողություններ է մաղթել նորաստեղծ կազմակերպությանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]