1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ընթերցողին է ներկայացվել Մարիո Վարգաս Լյոսայի «Սոսկալի ժամանակներ» վեպի հայերեն թարգմանությունը

Ընթերցողին է ներկայացվել Մարիո Վարգաս Լյոսայի «Սոսկալի ժամանակներ» վեպի 
հայերեն թարգմանությունը

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընթերցողների սեղանին է դրվել պերուացի գրող Մարիո Վարգաս Լյոսայի «Սոսկալի ժամանակներ» վեպի հայերեն թարգմանությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայերենն առաջին լեզուն է, որով գիրքը թարգմանվում է։

Գիրքը «Նոբելյան մրցանակակիրներ» մատենաշարով լույս է ընծայել «Անտարես» հրատարակչությունը, թարգմանությունն իսպաներենից՝ Ռուզաննա Պետրոսյանի, խմբագիր՝ Արքմենիկ Նիկողոսյան։

«Սոսկալի ժամանակները» քաղաքական խարդավանքների և դավադրությունների, լատինամերիկյան երկրներին հատուկ բռնապետությունների և անառողջ մթնոլորտում զարգացող իրադարձությունների մասին պատմող պատմաքաղաքական վեպ է, որի հիմքում կոռուպցիան է, իշխանության զավթումը, բարքերի ապականումն ու մարդկային թուլությունները: 2019 թվականին լույս տեսած և աշխարհում առաջինը հայերեն թարգմանված այս վեպը «սառը պատերազմի» տարիներին ընթացող միջազգային դավադրությունների և իրարամերժ շահերի խառնակ պատմություն է, որում նկարագրված են գերտերությունների և լատինամերիկյան երկրների միջև փոխհարաբերությունները պատկերող դրվագներ:

Վարգաս Լյոսան իսպանախոս աշխարհի ամենահռչակավոր գրողներից է, ավելի քան երեք տասնյակ վեպերի, դրամաների և էսսեների հեղինակ։ 1995 թվականին նրան շնորհվել է իսպանախոս աշխարհի ամենահեղինակավոր՝ Սերվանտեսի անվան մրցանակը։ 2010 թվականին արժանացել է Նոբելյան մրցանակի։

Հայերեն թարգմանությամբ ընթերցողին են ներկայացվել նաև «Պանտալեոնը և այցելուների ջոկատը» և «Խուլիա մորաքույրը և գրչակը» վեպերը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]