Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Կարապետյանը Կազանի մրցաշարում լավագույն 7-ի մեջ չէ

Կարապետյանը Կազանի մրցաշարում լավագույն 7-ի մեջ չէ

 

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Կազանում   ձյուդոյի «Մեծ սաղավարտի» հերթական փուլում երեք անընդմեջ հաղթանակ տոնեց մեր առաջատար ֆերդինանդ Կարապետյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Կարապետյանը հաջորդաբար հաղթեց Շրի Լանկայի,Սաուդյան  Արաբիայի, Ղազախստանի պատվիրակներին և մտավ քառորդ եզրափակիչ:Ությակի պայքարում նա անհաջողության մատնվեց: Հայ մարզիկը տանուլ տվեց ռուսաստանցի մրցակցին, իսկ սփոփիչ գոտեմարտում զիջեց բելառուսցուն  ու գրավեց յոթերորդ տեղը:

Ֆերդինանդ Կարապետյանն այժմ  ունի 1 552 միավոր և իր քաշային կարգի (73 կգ) վարկանիշային ցանկում 38-րդն է:  Նոր մրցակարգով  Տոկիոյի խաղերում  յուրաքանչյուր քաշային կարգում  կհայտավորվի 18 մարզիկ: Մասնակիցների աշխարհագրությունը ընդլայնելու նպատակով մայրցամաքային միությունը կհատկացնի ևս 100 տեղ, որոնցից 13-ը՝ եվրոպացիներին, իսկ դրանցից երեքը՝ 73 կգ քաշայիններին: Oլիմպիական խաղեր մեկնող ձյուդոիստների վերջնական ցանկը կհրապարակվի հունիսի 30-ին:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]