Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Պատմության հետագծով 

Պատմության հետագծով 

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1833 թ. մայիսի 7-ին ծնվել է Յոհաննես Բրամսը՝ գերմանացի նշանավոր երգահան (մահ.՝ 1897 թ.):

-1861 թ. մայիսի 7-ին ծնվել է Ռաբինդրանաթ Թագորը՝ հնդիկ հայտնի գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր (մահ.՝ 1941 թ.):

-1895 թ. մայիսի 7-ին ռուս գիտնական Ալեքսանդր Պոպովը ներկայացրեց իր ստեղծած առաջին ռադիոն:

-1928 թ. մայիսի 7-ին մահացել է Ալեքսանդր Սպենդիարյանը՝ հայ մեծ կոմպոզիտոր, նրա անունով է կոչվում Երեւանի օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնը (ծնվ.՝ 1871 թ.):

-1915 թ. մայիսի 7-ին գերմանական «U-20» սուզանավը գրոհեց անգլիական «Լուզիտանիա» մարդատար շոգենավը, որի 1198 ուղեւոր զոհվեց:

-1994 թ. մայիսի 7-ին ԼՂՀ Ազգային ժողովի որոշմամբ սահմանվեց «Շուշի» մեդալը (ԼՂՀ պետական պարգեւ):

 

Հիշարժան փաստեր

-Արծաթագույն մեքենաներն ավելի ապահով են։ Ապացուցված է, որ արծաթագույն ավտոմեքենաներն ավելի տեսանելի են ճանապարհներին ինչպես ցերեկային, այնպես էլ գիշերային ժամերին։ Հավանականությունն ավելի քիչ է, որ դրանք կարող են հայտնվել վթարային իրավիճակներում։

-Վարդագույնը լավագույն հանգստացնող գույնն է։ Գիտնականները պարզել են, որ Բարբիների եւ մոլորակի բոլոր շիկահերների ամենասիրելի գույնը հենց վարդագույնն է, որն էլ հանգստացնող ազդեցություն է ունենում նրանց վրա։ Այն դրականորեն է ազդում նյարդային համակարգի վրա եւ ստիպում լավատես լինել։

-Այլ մարդիկ մեզ ընդունում են ըստ մեր հագուստի գույնի։ Նրանք, ովքեր նախընտրում են տաք, վառ եւ պայծառ գույնի հագուստներ, ավելի մեծ ուշադրության են արժանանում։ Միեւնույն ժամանակ մուգ հագուստի սիրահարները հաճախ են միայնակ մնում։

-Աշխարհում ամենատարածված գույնը կապույտն է, քանի որ մոլորակի բնակչության 40 տոկոսն այն համարում է իր ամենասիրելի գույնը։ Երկրորդ տեղում մանուշակագույնն է, որը հավաքել է ձայների 14 տոկոսը։

-Դեղինն ախորժակի «լավագույն ընկերն է»։ Շատ հաճախ ռեստորաններում կամ սրճարաններում դիզայնի եւ ինտերիերի մեջ հենց այս գույնն են օգտագործում։ Ինչո՞ւ։ Պարզվում է, որ դեղինն ու նարնջագույնը «արթնացնում» են ախորժակը։ Հետեւաբար, եթե դուք դիետա եք պահում, փորձեք խուսափել այս երկու գույնից։

Մ. Ա.


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]