Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Հունիս

ՀՀ ԶՈՒ մի քանի ստորաբաժանումներում անցկացվել են մարտական պատրաստության բարձրացման միջոցառումներ

ՀՀ ԶՈՒ մի քանի ստորաբաժանումներում անցկացվել են մարտական պատրաստության 
բարձրացման միջոցառումներ

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զինծառայողների անհատական վարժվածությունը կատարելագործելու նպատակով մայիսի 6-ին 3-րդ զորամիավորման զորամասերից մեկի հրաձգարանում անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք: Զինծառայողները հրահանգավորվել են անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ, կատարել կրակային տարբեր վարժություններ, հաջողությամբ խոցել նախատեսված բոլոր թիրախները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զինծառայողների մասնագիտական հմտություններն ու պատրաստության մակարդակը կատարելագործելու նպատակով մայիսի 6-ին 4-րդ զորամիավորման զորամասերից մեկի զորավարժարանում անցկացվել են հրետանային կայանքների կիրառմամբ գործնական պարապմունքներ:

Ըստ աղբյուրի՝ անձնակազմի մասնագիտական հմտությունների զարգացման նպատակով 5-րդ զորամիավորման հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների զինծառայողների մասնակցությամբ անցկացվել են գործնական պարապմունքներ՝ մարտական հրաձգությամբ։ Զինծառայողներն իրականացրել են պայմանական հակառակորդի օդային թիրախների հայտնաբերման, կոորդինատների ճշգրտման գործողություններ: Հայտնաբերված հետախուզական և հարվածային միջոցները ոչնչացվել են մարտական կրակով։








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ