Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Հունիս

ՃՏՊ Սարալանջի փողոցում․ կա տուժած

ՃՏՊ Սարալանջի փողոցում․ կա տուժած

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը մայիսի 6-ին, ժամը 18:32-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Սարալանջի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ГАЗ-69 մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել Տերյան փողոցին հարակից շինարարական հրապարակ (10 մետր բարձրությունից)։

Ըստ աղբյուրի՝ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և տուժածին դուրս բերել շինարարական հրապարակից․ վերջինս հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ