Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սպիտակ տունը պաշտպանում է ՆԱՏՕ-ին անդամակցելու Ուկրաինայի ցանկությունը

Սպիտակ տունը պաշտպանում է ՆԱՏՕ-ին անդամակցելու Ուկրաինայի ցանկությունը

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահի վարչակազմը գտնում է, որ ՆԱՏՕ-ի դռները պետք է բաց լինեն նոր անդամների համար: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Կարին Ժան-Պիերը՝ մեկնաբանելով դաշինքին Ուկրաինայի միանալու հնարավորությունը:   

«Բայդենի վարչակազմը հավատարիմ է այն սկզբունքին, որպեսզի ՆԱՏՕ-ի դռները բաց մնան ցանկացողների համար, երբ նրանք կիրականացնեն անդամակցության պարտավորություններն ու իրենց ավանդը կներդնեն եվրոատլանտյան անվտանգության ջանքերում»,- ասել է Ժան-Պիերը:

Նա դրական պատասխան է տվել լրագրողի այն հարցին՝ նշանակում է արդյոք դա, որ ԱՄՆ պաշտպանում է Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու Ուկրաինայի մտադրությունները:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]