Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

ԵԱՀԿ նախագահն անձնական ներկայացուցիչների հետ քննարկել է հակամարտությունների, այդ թվում՝ ԼՂ խնդրի կարգավորման հեռանկարները

ԵԱՀԿ նախագահն անձնական ներկայացուցիչների հետ քննարկել է  
հակամարտությունների, այդ թվում՝ ԼՂ խնդրի կարգավորման հեռանկարները

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն ԵԱՀԿ տարածաշրջանում իր հատուկ ներկայացուցիչների հետ քննարկել է հակամարտությունների կարգավորման հեռանկարները: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին Լինդեն գրել է Թվիթերի իր միկրոբլոգում:

«ԵԱՀԿ նախագահի հատուկ և անձնական ներկայացուցիչների հետ քննարկել ենք Մոլդովայում, Ուկրաինայում, Վրաստանում և Հայաստանում/Ադրբեջանում հակամարտությունների կարգավորման ձևաչափերը, թե ինչպես շարժվել դեպի կայուն խաղաղություն ԵԱՀԿ տարածաշրջանում: Քննարկումը կշարունակվի»,- նշել է ԵԱՀԿ գործող նախագահը:  

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]