Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Նախատեսվում է կուսակցությունների համար նվազեցնել և դաշինքների համար բարձրացնել ԱԺ անցնելու անցողիկ շեմը

Նախատեսվում է կուսակցությունների համար նվազեցնել և դաշինքների համար 
բարձրացնել ԱԺ անցնելու անցողիկ շեմը

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունն առաջարկում է խորհրդարան անցնելու համար իջեցնել կուսակցությունների անցողիկ շեմը և բարձրացնել` դաշինքներինը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ««ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը քննարկելիս, այս մասին ասաց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

«Նախագծով նախատեսվում է իջեցնել կուսակցությունների համար նախատեսված շեմերը` 5-ից դարձնել 4%-, իսկ դաշինքներինը` բարձրացնել: Մինչև 3 կուսակցությունների դեպքում շեմը դարձնել 8%, իսկ 4 և ավելի կուսակցություններից բաղկացած դաշինքների դեպքում` դարձնել 10 տոկոս: Մենք խրախուսում ենք ավելի շատ կուսակցական համակարգի կայացումը և կուսակցությունների մասնակցությունն ընտրական գործընթացներին»,- ասաց Մակունցը:

Լիլիթ Մակունցը հավելեց, որ նախատեսվում են նաև հայտարարագրման ենթակա ծախսերի ընդլայնում:

««ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը հեղինակել է «Իմ քայլը» խմբակցությունը: Այն ստացել է Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դրական կարծիքը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]