1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Լավրովը վստահ է, որ մոտ ապագայում կհաջողվի լուծել բոլոր գերիներին հայրենիք վերադարձնելու հարցը

Լավրովը վստահ է, որ մոտ ապագայում կհաջողվի լուծել բոլոր գերիներին հայրենիք 
վերադարձնելու հարցը

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը վստահ է, որ մոտ ապագայում կհաջողվի լուծել Արցախյան երկրորդ պատերազմից հետո բոլոր պահվող անձանց հայրենիք վերադարձնելու հարցը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Լավրովն ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում:

«Մենք ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ միասին շարունակում ենք հանդես գալ բոլոր հումանիտար խնդիրների լուծման տեսանկյունից, ներառյալ` պահվող անձանց վերադարձնելու հարցի հանգուցալուծման վերաբերյալ: Հասկանում ենք այս քայլի խորհրդանշական, էմոցիոնալ նշանակությունը և վստահ ենք, որ մոտ ապագայում կկարողանանք այդ հարցը լուծել»,- ասել է Լավրովը:

ՌԴ ԱԳ նախարարը նշել է, որ այդ քայլը կստեղծի դրական, կառուցողական մթնոլորտ` հակամարտության կարգավորման այլ հարցերի առաջխաղացման համար:

2021թ. մայիսի 5-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) դարձյալ կոչ են արել վերադարձնել բոլոր պահվող անձանց, կալանավորվածներին, ինչպես նաև օպերատիվորեն իրականացնել աճյունների փոխանակման գործընթացը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]