Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ֆրանսիան մտահոգված է Ադրբեջանում ռազմական ավարի պուրակի բացմամբ. նման քայլերը հակասում են հաշտության ցանկությանը

Ֆրանսիան մտահոգված է Ադրբեջանում ռազմական ավարի պուրակի բացմամբ. նման 
քայլերը հակասում են հաշտության ցանկությանը

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիան մտահոգված է Ադրբեջանի կողմից Բաքվում ռազմական ավարի «պուրակի» բացմամբ, որտեղ ներկայացված են պատերազմի ընթացքում, որպես ավար վերցված հայկական զինտեխնիկան և իբր հայ զինվորների պատկերող մոմե արձանները: Այս մասին հայտնեց Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարարությունում «Արմենպրես»-ի դիվանագիտական աղբյուրը:

«Որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր՝ Ֆրանսիան հավատարիմ է տարածաշրջանում կայուն խաղաղության և բարգավաճման հաստատմանը: Ֆրանսիան մտահոգված է Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմում Ադրբեջանի կողմից ռազմական հաղթանակը տոնելու կապակցությամբ կազմակերպված այգու բացման արարողության ժամանակ հանրայնացված ցուցադրությամբ: Մինչ այս մահաբեր հակամարտությունը բազմաթիվ ընտանիքներում՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում, վիշտ ու աղետ է բերել, բացման այդ արարողությունը հակասում է հաշտության վերականգնման այն ցանկությանը, որին բազմիցս միացել են նաև Ադրբեջանի իշխանությունները»,- նշեց դիվանագիտական աղբյուրը:

Ֆրանսիան շարունակելու է աշխատել մյուս համանախագահների հետ` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ ապրիլի 13-ի հայտարարության տեքստի նպատակներին հասնելու համար: «Այդպես են պահանջել հանրապետության նախագահը և նախարարը»,-նշված է ԱԳՆ-ից տրամադրված պատասխանում:

Ապրիլի 13-ի հայտարարությունում ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերն (ԱՄՆ)  ընդգծել են, որ հատուկ ուշադրություն պետք է հատկացվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական համընդգրկուն և կայուն կարգավորման հաստատմանը՝ կողմերի համար հայտնի տարրերի և սկզբունքների հիման վրա: Այս համատեքստում համանախագահները կոչ են արել կողմերին ամենամոտ հնարավորության դեպքում վերականգնել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը՝ համանախագահների հովանու ներքո: Նրանք վերահաստատել են առաջարկը՝ իրենց հովանու ներքո կազմակերպելու ուղիղ երկկողմ խորհրդակցություններ, որպեսզի կողմերը վերանայեն և համաձայնության գան համատեղ կառուցվածքային օրակարգի շուրջ, որը կարտահայտի իրենց առաջնահերթությունները՝ առանց նախապայմանների: Համանախագահները նաև անհրաժեշտ են համարել հավելյալ ջանքեր գործադրել՝ հանուն տևական խաղաղության մտահոգության առիթ հանդիսացող այլ հարցեր կարգավորելու և փոխվստահության մթնոլորտ ստեղծելու համար, մասնավորապես, բոլոր ռազմագերիների և պահվող այլ անձանց վերադարձը՝ համաձայն միջազգային հումանիտար օրենքի դրույթների:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]