Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Այվազյանն ու Լավրովը ծաղիկներ են խոնարհել Հայրենական մեծ պատերազմի զոհերին նվիրված անմար կրակի մոտ

Այվազյանն ու Լավրովը ծաղիկներ են խոնարհել Հայրենական մեծ պատերազմի զոհերին 
նվիրված անմար կրակի մոտ

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ծաղիկներ են խոնարհել Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված անմար կրակի հուշարձանին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը:

«Աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի ուղեկցությամբ այցելեց «Հաղթանակ զբոսայգի» և ծաղիկներ զետեղեց Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված անմար կրակի հուշարձանին»,- ասված է գրառման մեջ:

Սերգեյ Լավրովը Երևան է ժամանել երկօրյա այցով: ՌԴ ԱԳ նախարարը մայիսի 9-10-ն աշխատանքային այցով կլինի Բաքվում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]