Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց դաստիարակ-ուսուցիչների ատեստավորման գործընթացը կարգավորել դպրոցների սկզբունքով

Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց դաստիարակ-ուսուցիչների ատեստավորման 
գործընթացը կարգավորել դպրոցների սկզբունքով

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հանձնարարեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանին՝ նախակրթության ոլորտում դաստիարակ-ուսուցիչների ատեստավորման գործընթացը բովանդակային և տեխնիկական առումով կարգավորել դպրոցների նույն սկզբունքով:

«Այստեղ էլ ունենք պրոբլեմ՝ կադրերի որակավորման բարձրացման մեխանիզմ գործարկելու և որպես արդյունք՝ նաև աշխատավարձերի շարունակական աճն ապահովելու համար: Այսինքն՝ այս գործընթացը պետք է սկսել: Նախակրթության չափորոշիչի մասին խոսեցինք՝ շրջանառության մեջ է, և մենք առաջիկայում պետք է ընդունենք:

Երկրորդ, այդ հարցն արդեն պետք է արդեն կոնկրետացնենք գյուղական բնակավայրերում ուսումնական ցիկլերի այնպիսի կազմակերպում, որ հնարավոր լինի, այսպես ասած, բարձր որակավորման ուսուցիչների, ասենք, ամսվա մեջ մի քանի օր կամ սեզոնի ավարտից հետո, ամառային շրջանում գործուղել գյուղական դպրոցներ, որպեսզի նրանք այնտեղ դասավանդում իրականացնեն ինչ-որ մեթոդաբանությամբ»,- «Արմենպրես»-ին փոխանցմամբ, ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ հեռավար դասավանդման տեխնիկական միջոցներ արդեն ունենք, ենթակառուցվածքի մասով ինչ-որ լուծումներ ունենք, և շատ կարևոր է  բովանդակությունը հասկանալը՝ ի վերջո, աշխատո՞ւմ է դա: «Որովհետև հարցն այն չէ, որ էկրանից ինչ-որ մեկը երևա և ինչ-որ բան ասի: Այստեղ բազմաթիվ նրբություններ կան՝ ինչպե՞ս ենք մենք օգնելու երեխային, որ ինքը կենտրոնանա նյութի վրա, ընկալի և այլն: Այո, գործուղման վճարները մենք ավելացրել ենք, բայց պետք է արդեն գործարկել այդ պրոցեսը և հասկանել, թե այստեղ ինչ հնարավորություններ կան, ինչ փոփոխություններ պետք է անենք, որպեսզի գործընթացն ամբողջանա:

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքն ուժի մեջ մտնելու հետ կապված որոշակի խնդիրներ կան, հույս ունեմ՝ այդ խնդիրներն առաջիկայում կհաղթահարվեն, որպեսզի մենք այս շղթան ամբողջացնենք: Եվ հույս ունեմ, որ այն գաղափարները, որ մենք ունենք ժողովրդագրության ոլորտում, իրագործելու ուղիները կգտնենք, և այս առումով մարդկային ռեսուրսի զարգացման այս մի ուղղությունը կամբողջացնենք»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը:

Նիկոլ Փաշինյանն այս համատեքստում կարևորեց նաև ուսումնական հաստատություններում «Ֆիզկուլտուրա» առարկայի անցկացնումն ու դրա համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը. «Զանգվածային սպորտի հետ կապված նույնպես պլաններ կան, բայց այս ուղղությունները պետք է անընդհատ մեր ուշադրության կենտրոնում լինեն: Այսօր Հայաստանում ոչ մի բուհ չկա, որ ունենա ժամանակակից պահանջներին համապատասխան ենթակառուցվածք՝ շենք: Այսօր Հայաստանում բուհերի մեծ մասն ուղղակի մարզական ենթակառուցվածք ընդհանրապես չունի: Սա հարց է, որը մենք, իհարկե, կքննարկենք»,- ասաց նա: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]