Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ղրղզստանում ավելի քան 200 օբյեկտ Է ավերվել սահմանի վրա հակամարտության ընթացքում

Ղրղզստանում ավելի քան 200 օբյեկտ Է ավերվել սահմանի վրա հակամարտության ընթացքում

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղրղզստանում անշարժ գույքի ավելի քան 200 օբյեկտ Է ավերվել Տաջիկստանի հետ սահմանին տեղի ունեցած հակամարտության ընթացքում: Այդ մասին ՌԻԱ Նովոստի գործակալությանը մայիսի 6-ին հաղորդել են Ղրղզստանի արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) մամուլի ծառայությունում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ղրղզստանի Հանրապետության ԱԻՆ-ի հաշվարկներով՝ քանդվել Է 136 տուն եւ 84 օբյեկտ, որոնցից մեկ դպրոց, մեկ ԲՄԿ (բուժակա-մանկաբարձական կետ), մեկ մանկապարտեզ, մեկ բուժկետ, մեկ ատամնաբուժարան, երկու դեղատուն, մեկ գրադարան, 27 ավտոլցակայան, 34 խանութ, հինգ ճաշարան, երեք ռեստորան, ինչպես նաեւ յոթ պետական շենք: Ներկայում ԱԻՆ-ի հատուկ հանձնաժողովն աշխատում Է նյութական վնասը պարզելու վրա»,-հայտարարել Է մամուլի ծառայության ներկայացուցիչը:

Ապրիլի 29-ին Ղրղզստանի եւ Տաջիկստանի սահմանային շրջանների տեղական բնակիչների հակամարտությունը վերաճել Է երկու երկրների զինվորականների զինված դիմակայության: Բախումները Ղրղզստանի եւ Տաջիկստանի սահմանապահների միջեւ տեւել Է ավելի քան վեց ժամ: Երկու կողմից զոհվել Է մոտավորապես 50 մարդ, ավելի քան 200-ը՝ տուժել: 300-ից ավելի տուն եւ ենթակառուցվածքային օբյեկտներ են ավերվել կամ այրվել: Ապրիլի 29-ի երեկոյան կողմերը պայմանավորվել են հրադադարի եւ ուժերը սահմանից հետ քաշելու շուրջ, սակայն հաջորդ օրը փոխհրաձգությունները վերսկսվել են: Հերթական զինադադարը ձեռք Է բերվել ապրիլի 30-ի երեկոյան: Տաջիկստանի բոլոր զինվորականները Ղրղզստանի տարածքից հեռացել են մայիսի 1-ին: Ներկայում իրադրությունը սահմանի վրա կայուն Է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am