Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Նիկոլ Փաշինյանը վստահ է՝ եթե պատվաստումը հասցվի պատշաճ մակարդակի, տնտեսական աճի տեմպը կարագանա

Նիկոլ Փաշինյանը վստահ է՝ եթե պատվաստումը հասցվի պատշաճ մակարդակի, 
տնտեսական աճի տեմպը կարագանա

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրեթե տեսանելի է, որ ինչ-որ պահից երկրներն արգելելու են չպատվաստված քաղաքացիների մուտքն իրենց տարածք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին կառավարության նիստում նշեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ արդեն օգոստոսից ու սեպտեմբերից նման երկրներ կարող են հայտնվել։

Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ պատվաստման գործընթացը կատարվում է երկու ներարկումով ու ներարկումների միջև ժամկետը կարող է տևել 2 ամիս, ուստի եթե մարդ կա, որը պլանավորում է օգոստոսին ինչ-որ տեղ մեկնել, ավելի լավ է, որ այսօրվանից պատվաստվի:

«Հնարավոր է՝ տաքսիների համար այնպիսի նշաններ լինեն, որոնք օրինակ զբոսաշրջիկներին կտեղեկացնեն, որ տվյալ վարորդը պատվաստված է: Նման տարբերանշաններ կարող են թողարկվել նաև մասնավոր ընկերությունների, սրճարանների համար, որպեսզի զբոսաշրջիկն այդ նշանը տեսնելով վստահ լինի, որ տվյալ սրճարանում կամ ռեստորանում աշխատակիցների մեծ մասը պատվաստված է:

Եթե մենք պատվաստումը հասցնենք պատշաճ մակարդակի, համոզված եմ, որ տնտեսական աճի տեմպը կարագանա: Հույս ունեմ, որ մեր բիզնեսի ներկայացուցիչները կխրախուսեն իրենց աշխատողներին, որ ընկերություններում տեղի ունենա պատվաստում: Նաև շրջիկ խմբեր են կազմակերպվում ու կարող են մեծ ձեռնարկությունները պայմանավորվել առողջապահության նախարարության հետ և հենց տեղում պատվաստում իրականացնել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]