Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Հունիս

Dow Jones ինդեքսը ռեկորդային նշագծի Է հասել ԱՄՆ-ում կայացած ֆոնդային սակարկություններում

Dow Jones ինդեքսը ռեկորդային նշագծի Է հասել ԱՄՆ-ում կայացած ֆոնդային 
սակարկություններում

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան Dow Jones արդյունաբերական ինդեքսը մայիսի 5-ին ռեկորդային նշագծի Է հասել ԱՄՆ-ում կայացած ֆոնդային սակարկությունները փակվելիս: Ինչպես վկայում են Նյու Յորքի ֆոնդային սակարանի կայքում զետեղված տվյալները, Dow Jones-ը բարձրացել Է 97,31 կետով (0,29 տոկոս) եւ կանգ առել 34 230,34 կետի նշագծում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նախորդ ռեկորդը գրանցվել Էր ապրիլի 16-ին սակարկությունները փակվելիս, երբ Dow Jones-ը բարձրացել Էր մինչեւ 34 200,67 կետը: S&P 500 ինդեքսն ավելացել Է 2,93 կետով (0,07 տոկոս) եւ հայտնվել 4 167,59 կետի նշագծում: Nasdaq Էլեկտրոնային սակարանի ինդեքսն իջել Է 51,07 կետով (0,37 տոկոս)՝ մինչեւ 13 582,43 կետ: «Բաժնետոմսերն աճում են տպավորիչ տնտեսական ցուցանիշների, փոխառությունների շուկայի հանդարտության ֆոնին, ինչպես նաեւ համաշխարհային տնտեսության վստահ վերականգնման պատճառով»,- մեջբերում Է Business Insider պորտալը Oanda ընկերության ներդրումային վերլուծաբան Էդվարդ Մոյիի խոսքը: Նրա կարծիքով՝ Միացյալ Նահանգների ընկերությունների բաժնետոմսերի աճի լրացուցիչ գործոն կդառնա Եվրոպայի երկրներում տնտեսության կանխատեսվող վերականգնումը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ