1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայաստանում կորոնավիրուսի երրորդ ալիքը կայունացման միտումներ է ցույց տալիս. Նիկոլ Փաշինյան

Հայաստանում կորոնավիրուսի երրորդ ալիքը կայունացման միտումներ է ցույց տալիս. 
Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կորոնավիրուսի երրորդ ալիքը կայունացման որոշակի միտումներ է ցույց տալիս: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին կառավարության նիստում նշեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ կառավարությունը բավականին լավ է կառավարել ու կառավարում կորոնավիրուսի համավարակը:

«Մեղմ ասած, փոթորիկներ էին ստեղծվում կորոնավիրուսի պայքարի դեմ մեր  քայլերի շուրջ: Բոլոր այդ մարդկանց՝ տեղեկատվությունը բաց է, խորհուրդ եմ տալիս տեսնել, թե ինչ է տեղի ունեցել մեզ ի ցույց տրվող երկրներում մինչև այսօր, նայել դինամիկան, բոլոր թվերը, առողջապահական համակարգի վիճակները: Մենք ամենաճգնաժամային շրջանում ունեցել ենք ընդհուպ օրը 2000 դեպք, բայց իրավիճակը երբեք դուրս չի եկել վերահսկողությունից», - ասաց Նիկոլ Փաշինյանը:

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը տեղեկացրեց, որ երեկվա դրությամբ Հայաստանում պատվաստվել է 7 հազար 100 քաղաքացի:

Վարչապետի պաշտոնակատարը գոհունակություն հայտնեց պատվաստումների ավելացման միտումներից և հիշեցրեց, որ կառավարության անդամների մեծ մասը պատվաստվել է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]