Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Սեպտեմբեր

ԱՄՆ-ը հայտարարել Է, որ Ռուսաստանի հետ ավելի կայուն հարաբերությունների հույս ունի

ԱՄՆ-ը հայտարարել Է, որ Ռուսաստանի հետ ավելի կայուն հարաբերությունների հույս ունի
ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգները կցանկանար ավելի կանխատեսելի հարաբերություններ Ռուսաստանի հետ: Այդ մասին հայտարարել Է ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենը BBC հեռուստառադիոհաղորդումների կորպորացիային տված հարցազրույցում, որից հատվածներ են հրապարակվել մայիսի 6-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք կգերադասեինք ավելի կայուն եւ կանխատեսելի հարաբերություններ»,- ասել Է նա:

Յոթի խմբի (G7) արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մայիսի 5-ին Լոնդոնում ավարտված գագաթնաժողովի արդյունքներով հայտարարել են, որ կշարունակեն փոխգործակցել Ռուսաստանի հետ տարածաշրջանային ճգնաժամերի կարգավորման գործում: Հանդիպումները տեղի են ունեցել մայիսի 2-ից մինչեւ 5-ը՝ Միացյալ Թագավորության նախագահությամբ, դրանց մասնակցել են Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, Կանադայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Ճապոնիայի ներկայացուցիչները եւ Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:







youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]