Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Հունիս

Համաներումը չի տարածվի պատերազմի ժամանակ զորահավաքային զորակոչից խուսափածների նկատմամբ. Բադասյան

Համաներումը չի տարածվի պատերազմի ժամանակ զորահավաքային զորակոչից 
խուսափածների նկատմամբ. Բադասյան

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը, անդրադառնալով Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքի նախագծին, որով համաներում կհայտարարվի զինծառայությունից խուսափածների նկատմամբ, նշել է, որ այն չի տարածվի պատերազմի ժամանակ զորահավաքային զորակոչից խուսափածների վրա:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Բադասյանը գրել է «Ֆեյսբուքի» իր էջում:

«Ականջալուր լինելով մեր բազմաթիվ քաղաքացիների խնդրանքին՝ ընդլայնել ենք համաներման ակտի կիրառման շրջանակները: Այս համաներման շահառուներին հնարավորություն է տրվելու մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ անձամբ կամովին ներկայանալ քրեական հետապնդման մարմիններ, իսկ եթե գործը դատարանի վարույթում է` դատարան։ Համաներումը չի՛ տարածվելու պատերազմի ժամանակ զորահավաքային զորակոչից խուսափածների նկատմամբ»,- նշել է նախարարի պաշտոնակատարը:

Բադասյանն ընդգծել է, որ նախագծով նպատակ են ունեցել հնարավորություն ընձեռել համաներման շահառուներին ՀՀ տնտեսական, սոցիալական, հոգևոր, մշակութային ոլորտներում զարգացման համար սեփական ավանդը ներդնելու, հիմքում ունեցել են հետպատերազմյա հետևանքները հնարավորինս մեղմելու և դրանով իսկ Հայաստանի Հանրապետության կայուն զարգացումն ապահովելու տեսլականը և առաջանորդվել են մարդասիրության և համերաշխության սկզբունքներով:

Նախագծով առաջարկվում է համաներում հայտարարել օրենքի ուժի մեջ մտնելու օրվանից 27 տարին լրացած շարքային, 35 տարին լրացած պահեստազորի սպայական կազմերի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից խուսափած ու ՀՀ քրեական օրենսգրքի միայն 327-րդ հոդվածի 1-ին կամ 3-րդ մասով սահմանված ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից խուսափելու հանցանք կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ այդ հանցանքը կատարելու համար դատապարտված արական սեռի քաղաքացիների նկատմամբ:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ