Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Սեւանա լճի մակարդակը բարձրացման նոր նիշի է հասել

Սեւանա լճի մակարդակը բարձրացման նոր նիշի է հասել

 ԳԱՎԱՌ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ ։ 2021 թվականի մայիսի 5-ի դրությամբ Սեւանա լճի մակարդակը բարձրացման նոր նիշի է հասել՝ ծովի մակերեւույթից գտնվելով 1900 մետր 77 սանտիմետր բարձրության վրա։

Ինչպես  «Արմենպրես»-ին   տեղեկացրին ՀՀ ԱԻՆ  «Հայհիդրոմետ» ծառայությունից, նախորդ տարվա մայիսի 5-ին Սեւանա լիճը ծովի մակերեւույթից գտնվել է 1900 մետր 62 սանտիմետր բարձրության վրա։ 2021 թվականի հունվարից մինչեւ մայիսի 5-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սեւան թունելային ջրատարով, ներառյալ ստորերկրյա հոսքը,  Սեւանա լիճ է տեղափոխվել 71 միլիոն 897 հազար խորանարդ մետր ջուր։ Սեւանա լիճ թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի նկատելի ավելացում։

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]