Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ապրիլին Գեղարքունիքի մարզի բուժհաստատություններում ծնվածների մեջ գերակշռել է աղջիկ երեխաների թիվը

Ապրիլին Գեղարքունիքի մարզի բուժհաստատություններում ծնվածների մեջ գերակշռել է 
աղջիկ երեխաների թիվը

ԳԱՎԱՌ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ ։ 2021 թվականի ապրիլ ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում ծնվածների մեջ գերակշռել է աղջիկների թիվը։

Ինչպես  «Արմենպրես»-ին   տեղեկացրին  Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունից, 2021 թվականի ապրիլին մարզի բուժհաստատություններում գրանցվել է 133 ծնունդ, որոնցից 70-ը աղջիկներ են, 63-ը՝ տղաներ։ 76 երեխա ծնվել է Մարտունու ծննդատանը, 21 երեխա՝ Գավառի, 18 երեխա՝ Սեւանի բժշկական կենտրոններում, 13-ը՝ Վարդենիսի հիվանդանոցում, 5-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։

Նույն աղբյուրի համաձայն՝ այս տարվա ապրիլին մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում գրանցված ծնունդների քանակը 2020 թվականի ապրիլի համեմատ ավելացել է 17-ով։

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]