Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Լուսանում է ամեն խավար…». կոմպոզիտոր Խաչատուր Ավետիսյանի 95-ամյակը կնշանավորվի նրան նվիրված համերգով  

«Լուսանում է ամեն խավար…». կոմպոզիտոր Խաչատուր Ավետիսյանի 95-ամյակը 
կնշանավորվի նրան նվիրված համերգով

 

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոմպոզիտոր, քանոնահար Խաչատուր Ավետիսյանի 95-ամյակի առթիվ մայիսի 23-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա  «Լուսանում է ամեն խավար…» խորագրով հոբելյանական երեկոն:

Համերգին կհնչեն Խաչատուր Ավետիսյանի ստեղծագործությունները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երեկոյին ելույթ կունենան Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ ՀՀ վաստակավոր արտիստ պրոֆեսոր Նորայր Դավթյան), «Նարեկացի» նվագախումբը (գեղարվեստական ղեկավար՝ ՀՀ վաստակավոր արտիստ Արտեմ Խաչատուր), ԵՊԿ օպերային ստուդիայի երգչախումբը (խմբավար՝ Գայանե Սահակյան), Հայաստանի պարի պետական անսամբլը (գլխավոր բալետմայստեր՝ ՀՀ վաստակավոր արտիստ Ասատուր Կարապետյան), Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթը (գեղարվեստական ղեկավար՝ ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյան):

Երեկոյի մենակատարներն են Լուսինե Ազարյանը, Գուրգեն Բավեյանը, Նունե Բադալյանը, Վարդան Բադալյանը, Արսեն Գրիգորյանը (Ասո), Մավր Մկրտչյանը, Եվա Եգանյանը: Նախագծի գեղարվեստական ղեկավարը Միքայել Ավետիսյանն է, միջոցառումը կազմակերպել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիան:

Խաչատուր Ավետիսյանը մասնագիտական կրթությունը ստացել է նախ Երևանի Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում: Սովորել է Գր. Եղիազարյանի ղեկավարած դասարանում։ 1960 թվականին ավարտել է Կոմիտասի անվան կոնսերվատորիան: 1950 թվականից աշխատել է Մերլիքյանի անվան երաժշտական ուսումնարանում որպես քանոնի դասարանի ղեկավար և հենց այս տարիներին ստեղծել է իր հանրահայտ ստեղծագործությունները քանոնի համար ։

1951 թվականին մասնակցել է Բեռլինում կայացած համաշխարհային 3-րդ փառատոնին, որտեղ անհատ կատարողների միջազգային մրցանակաբաշխությունում շահել է առաջին մրցանակ և ոսկե մեդալ։ Նրա ղեկավարած քանոնահարների անսամբլը 1957 թվականին Մոսկվայի համաշխարհային փառատոնում շահել է 3-րդ մրցանակ։ 1958 թվականից աշխատել է Հայաստանի պարի անսամբլում որպես երաժշտական ղեկավար։

Մեծ ժողովրդականություն են վայելում նրա երգերն ու պարեղանակները: Ահա հեղինակի ամենահայտնի ստեղծագործությունները. «Իմ անուշ տավիղ», «Մախմուր աղջիկ», «Բալենի», «Ասում են թե», «Անահիտ», «Կախարդված ծաղիկներ», «Անուրջներ», «Ծաղկեփունջ», «Եղեգ», «Շիրակի», «Հայոց հովիկ», «Պարմանի», «Կարապների պար», «Հանինա», «Տոնական Հայաստան», «Իրիկնային», «Ճերմակ աղավնի», «Տավիղ», «Հուշեր», Կոնցերտ հ. 2 քանոնի համար, Կոնցերտ շվիի համար և այլն։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]