Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Երևանում մեկնարկել է Արա Այվազյանի և Սերգեյ Լավրովի առանձնազրույցը

Երևանում մեկնարկել է Արա Այվազյանի և Սերգեյ Լավրովի առանձնազրույցը

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարարությունում մեկնարկել է ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի առանձնազրույցը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակի «Ֆեյսբուքի» էջը:

«ՀՀ ԱԳ նախարարի պ.կ. Արա Այվազյանը և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը միասին ժամանեցինի ՀՀ ԱԳՆ: Մեկնարկեց ՀՀ ԱԳ նախարարի պ.կ. Արա Այվազյանի և Սերգեյ Լավրովի առանձնազրույցը»,- ասված է հրապարակման մեջ:

Սերգեյ Լավրովը Հայաստան է ժամանել երկօրյա այցով:

Մայիսի 6-ին նախատեսված է նրա հանդիպումը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ:

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտնել է, որ հանդիպումների ընթացքում նախատեսվում է հանգամանորեն քննարկել երկկողմ և տարածաշրջանային համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև փոխգործակցությունը միջազգային հարթակներում: Զախարովան տեղեկացրել է, որ բանակցություններում քննարկման առաջնային թեման լինելու է Լեռնային Ղարաբաղի հարցով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ին և 2021 թվականի հունվարի 11-ին ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելը:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մայիսի 9-10-ն աշխատանքային այցով կլինի Բաքվում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]