Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Հուլիս

ՀՀ-ի և ԱՀ-ի պաշտպանունակության, զինծառայության դեմ առերևույթ հանցագործությունների քրգործերով 628 անձ է մեղադրվում

ՀՀ-ի և ԱՀ-ի պաշտպանունակության, զինծառայության դեմ առերևույթ 
հանցագործությունների քրգործերով 628 անձ է մեղադրվում

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության դեմ 2020թ. սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ին իրականացված ագրեսիվ պատերազմի առնչությամբ ՀՀ-ի և ԱՀ-ի պաշտպանունակության, զինվորական ծառայության դեմ ուղղված առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ քննվող ավելի քան 1580 քրեական գործերով  628 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, այդ թվում նաև բաձրաստիճան սպաներ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազությունը:

«Ինչպես քանակական, այնպես էլ բովանդակային առումով ահռելի ծավալներ ունեցող այս քրեական գործերի քննություններն իրականացվում են մի քանի հիմնական ուղղություններով՝ զորահավաքային զորակոչի, զորահամալրման գործընթացներում թույլ տրված հանցավոր  խախտումներ,  պատերազմից առաջ և դրա ընթացքում սպառազինության, ռազմական պարագաների գնումների ձեռբերման ընթացքում հնարավոր կոռուպցիոն սխեմաների գործադրում, ռազմավարական ու մարտավարական մակարդակներում զինված ուժերի, դրա առանձին ստորաբաժանումների գործողությունների ղեկավարման, իրականացման ընթացքում հանցավոր թերացումներ, կոնկրետ իրավիճակներում հրամանատարության կողմից տրված  հրամանների, մարտական առաջադրանքների կատարումից հրաժարվելու դեպքերի, դրանց պատճառների և հետևանքների պարզում»,-ասված է հաղորդագրության մեջ:

Դատախազությունը հաղորդագրությանը կից տրամադրել է տեսանյութ:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]