Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Սերժ Սարգսյանի գրասենյակը պատասխանել է Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկին

Սերժ Սարգսյանի գրասենյակը պատասխանել է Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկին

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը, արձագանքելով առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ միասին ընտրությունների գնալու առաջարկին, նշել է, որ ընտրություններին մասնակցելու ձևաչափի վերաբերյալ որոշումն արդեն կայացրել և հրապարակել է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի «Ֆեյսբուք»-ի էջում: 

«Ինչ վերաբերում է առաջիկա խորհրդարանական ընտրություններին համատեղ մասնակցելու՝ ՀՀ առաջին նախագահի կողմից այսօր կրկին արված առաջարկին, ապա հիշեցնում ենք, որ ՀՀ երրորդ նախագահի գլխավորած Հանրապետական կուսակցությունը ընդամենը օրեր առաջ իր որոշումը ընտրություններին մասնակցելու, ինչպես նաև ձևաչափի վերաբերյալ կայացրել է և հրապարակել»,- ասված է հայտարարությունում:

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը առաջարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին արտահերթ ընտրություններին մասնակցել «Ազգային համաձայնության դաշինք» անվանումը կրող ցուցակով:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը, պատասխանելով առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի` արտահերթ խորհրդարանական ընտրություններին միասին գնալու առաջարկությանը, նշել է, որ արդեն ընտրվել է մասնակցության այլ ձևաչափ:

Հայաստանի հանրապետական կուսացությունը հայտարարել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է «Հայրենիք» կուսակցության հետ դաշինքով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]