Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Պատմության հետագծով  

Պատմության հետագծով  

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1912 թ. մայիսի 6-ին մահացել է Եփրեմ Խանը՝ հայ ազգային-ազատագրական շարժման ականավոր գործիչ, ՀՅԴ անդամ, ֆիդայի:

-1959 թ. մայիսի 6-ին մահացել է Վաղարշ Վաղարշյանը՝ հայ դերասան, ռեժիսոր, դրամատուրգ, թատերական գործիչ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1954), ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր (1941 եւ 1952)։

-1833 թ. մայիսի 6-ին ԱՄՆ-ում արտադրվեց առաջին պողպատե գութանը։

-1835 թ. մայիսի 6-ին լույս տեսավ ամերիկյան «Նյու Յորք Հերալդ» թերթի առաջին համարը։

-1840 թ. մայիսի 6-ին շրջանառության մեջ մտավ առաջին փոստային նամականիշը՝ Սեւ պեննին։

-1872 թ. մայիսի 6-ին Անգլիայում հիմնադրվեց ֆուտբոլի գավաթը։

-1908 թ. մայիսի 6-ին Ռայթ եղբայրները երեք տարվա ընդմիջումից հետո նորից սկսեցին թռչել։

-1910 թ. մայիսի 6-ին Գեւորգ V-ը դարձավ Մեծ Բրիտանիայի, Միացյալ Թագավորության եւ Հյուսիսային Իռլանդիայի արքան։

-1941 թ. մայիսի 6-ին Ստալինը՝ բոլշեւիկ հեղափոխական, այնուհետեւ՝ խորհրդային կուսակցական, քաղաքական եւ զինվորական գործիչ, կոմունիստական կուսակցության առաջնորդ, ԽՄԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղար, դարձավ Ժողկոմխորհի նախագահ։

-1856 թ. մայիսի 6-ին ծնվել է Զիգմունդ Ֆրոյդը՝ բժիշկ, հոգեբան եւ հոգեբույժ, հոգեվերլուծության հիմնադիր:

 

Հիշարժան փաստեր

-Համարվում է, որ կտորի անվանումը, որից պատրաստում են ջինսերը, առաջացել է ֆրանսիական Նիմ քաղաքից. այնտեղ պատրաստում էին կոշտ կտոր, որը հիմնականում օգտագործվել է առագաստների համար, կամ դրանցով ծածկում էին նավերի բեռները:

-Ժամանակակից ջինսերի նմանությամբ ջինսերը հայտնվել են 1873 թ., երբ Լիվայ Ստրաուսն ու Ջեյքոբ Դեւիսը ստացան պղնձե գամակարերով բանվորական հագուստի պատրաստման պատենտ:

-Մինչեւ 1950-ականների սկզբները ջինսերը համարվում էին ոչ պատշաճ հագուստ:

-Առաջին ջինսերը ինդիգո գույնի են եղել, իսկ ներկումը կատարվել է մոխրով:

-Ամբողջ աշխարհում մինչ այսօր արտադրվել է մոտ 120 միլիարդ դասական կապույտ ջինս, եւ այժմ էլ ամեն օր արտադրվում է մոտ 100 հազար նորը:

-Երկար ժամանակ այս տաբատները համարվում էին գյուղական հագուստ՝ կրկին շնորհիվ դիմացկունության եւ երկարակեցության, սակայն երբ հոլիվուդյան աստղերը սկսեցին անգամ տոնական միջոցառումների ժամանակ ջինս կրել, այս հագուստը սկսեց լայն տարածում ստանալ:

-Ըստ վիճակագրության՝ ԱՄՆ-ի յուրաքանչյուր բնակիչ միջին հաշվով ունի 7 ջինսե տաբատ: Ջինսերի հեղինակ Ստրաուսը երբեք ջինս չի կրել, քանի որ նա ապահովված բիզնեսմեն էր, իսկ ջինսն աշխատավոր դասի համար նախատեսված հագուստ էր:

-Աշխարհում ամենաշատ ջինսեր արտադրվում են Չինաստանում:

-Պատռված ջինսերը տարածում գտան 21-րդ դարում, իսկ մինչ այդ ո՛չ ջինսը, ո՛չ պատռված որեւէ հագուստ նորաձեւ չէին համարվում:

-Երբեմն ջինսերի մաշվածության էֆեկտ ստանալու համար այն վերամշակում են քարով:

Մ. Ա.


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]